ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Իրանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերից հետո Քուվեյթի նավահանգստային վարչությունը դադարեցրել Է Իրանից և Իրան ուղևորափոխադրումները երկրի նավահանգիստներով:
«Այս որոշումը նախազգուշական միջոց Է ուղևորների վրա հիվանդության հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Ավելի վաղ թռիչքները դեպի Իրան դադարեցրել էր նաև Քուվեյթի «Kuwait Airways» ազգային փոխադրողը:
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հայտարարել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերի մասին Կում և Արաք քաղաքներում, իսկ դրանից 1 օր առաջ իշխանությունը հայտնել էր Կումում կորոնավիրուսից մահվան երկու դեպքերի մասին։