ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Լիբանանյան Abou Merhi Group ընկերությանը պատկանող Orient Queen նավը խորտակվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունիպատճառով: Միջադեպի ժամանակ նավի վրա գտնվող երկու անձինք զոհվել են, վիրավորվել է անձնակազմի յոթ անդամ:
Ըստ նավի սեփականատիրոջ` նավը կանգնեցվել էր Բեյրութի նավահանգստում: Պայթյունի հետեւանքով այն լուրջ տուժել էր եւ սկսել էր ջուրը հավաքել նավամբարի մեջ: Նավն օպերատիվ կերպով նորոգելու եւ փրկելու փորձերն անհաջող էին, եւ այն խորտակվեց նավահանգստի ջրային տարածքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Orient Queen-ը 121 մ երկարությամբ նավ էր` 7.4 հազար տոննա ջրատարողությամբ, կառուցվել է 1989 թվականին:
--0--ԿԿ