ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է, որ խոշոր բիզնեսի շահութաբերությունը նվազել է: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ բիզնես ընկերության անուններ դեռևս չի կարող տալ, բայց հստակ է, որ մի շարք խոշոր խաղացողներ արձանագրում են շահաթաբերության անկման մասին, ու նրանք կարող են միավորվել:
Մելքումյանը դրական է գնահատում ներդրումային աջակցման կենտրոն բացելու հանգամանքը, բայցև հավելում՝ պետք է հասկանալ, թե ինչ պետք է անել, որ ներդրողներին հետաքրքրի մեր երկիրը:
«Մենք անընդհատ ասում ենք, թե, օրինակ, համեղ սնունդ ունենք, բայց արդյո՞ք միայն դա բավարար է ներդրողներին գրավելու ու զարմացնելու համար: Ներդրող կարող է լինել, որ կասի՝ ինձ «սենդվիչն» էլ բավարար է: Այնպես որ՝ պետք է համալիր քննարկել ու հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ մոտենալ ներդրողին»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։