ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ֆրանսիան ստիպված կլինի բախվել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն Է՝ արդյունավետորեն հակազդել հիվանդությանը։ Այս մաիսն РИА Новости-ի հաղորդմամբ՝ փետրվարի 27-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Այսօր առավոտյան Մակրոնը ժամանել Է փարիզյան Pitie-Salpetriere հիվանդանոց Փարիզի 13-րդ օկրուգում: Փետրվարի լույս 26-ի գիշերը հենց այդ բուժհիմնարկում Է մահացել կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը:
«Մեր առջև ճգնաժամ է, համաճարակ Է սպասվում… Մեր պարտքն Է լավագույնս դիմակայել դրան»,- ասել Է Ֆրանսիայի ղեկավարը հիվանդանոցի անձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա բժիշկներին հավաստիացրել Է, որ կաջակցի նրանց։
Ֆրանսիայում վարակակիր է 18 մարդ։