ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱՄՆ-ում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վերահաստատել են իրենց վճռականությունը՝ մեծացնել ռազմական օգնությունը Ուկրաինային։
«Բանակցությունները մեզ օգնեցին հաստատել մի շարք նախաձեռնություններ, որոնք մենք մտադիր ենք իրականացնել առաջիկա օրերին և շաբաթներին, այդ թվում՝ ուժեղացնելով օգնությունը ուկրաինացի զինվորականներին, որպեսզի նրանք կարողանան դիմանալ»,- ասել է Մակրոնը։
--00—ԼՄ