ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացված ՀՀ քաղաքացիների հետ։
«Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը:
Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։
Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»,-գրել է Փաշինյանը։
Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում։