ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, ևս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած խորհրդակցությունից հետո:
«Մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև ակնկալվող տնտեսական դժվարությունները: Այսօրվանից պետք է տրամադրվենք, որ թե՛ առողջապահական համակարգի, թե՛ օրենսդրության, թե՛ քաղաքացիական համերաշխության, թե ազգային միասնության, թե՛ տնտեսական առումով պետք է խնդիր դնենք, որ ՀՀ-ն, բոլորս պետք է այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, ավելի պինդ ամուր դիրքերից հանդես գանք»,-ընդգծել է վարչապետը և հավելել, որ երբ իրավիճակը հաղթահարվի, տնտեսական դժվարություններ ունեցած ընկերություններին աջակցելու խնդրին կանդրադառնան:
«Ունեմ պատկերացումներ, թե տնտեսական դժվարություններն ինչպես պետք է հաղթահարենք, և կհաղթահարենք, կասկած չունենաք»,-ասել է Փաշինյանը: