ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ մահացել Է Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմիններից մեկի՝ Նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհամադ Միրմոհամադին:
72 տարեկան պաշտոնյայի մահվան ստույգ պատճառը չի նշվում, սակայն գործակալությունը հայտնում Է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել: Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել Էր Թեհրանում:
Նշենք, որ Իրանի առողջապահության նախարարությունը երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին հայտարարել էր փետրվարի 19-ին։ Վարակվածները հայտնաբերվել են Ղոմ քաղաքում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում վարակվածների թիվը կազմում Է 978, գրանցվել Է մահվան առնվազն 55 դեպք, ապաքինվել է 175-ը։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։