ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Անհրաժեշտություն է առաջացել վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ապա հավելել, որ Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ։
«Սահմանափակումը կտարածվի նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ»,-ասել է Թորոսյանը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու վիճակը լավ է։ Գանգատներ չունեն նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։