ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Իրաքը փակել է Իրանի հետ պետական սահմանը` կորոնավիրուսի տարածումից զգուշանալով։ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2 դեպքի մասին լուրի տարածումից հետո Իրաքի իշխանությունն ընդունել է սահմանը փակելու որոշում։ Սակայն Իրանից վերադարձող իրաքցիների համար ճանպարահը բաց է, բայց նրանք պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն:
Իրաքյան ավիաընկերությունները նույնպես դադարեցրել են չվերթները դեպի Իրան: