ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Թեհրանը Մոսկվայից օգնություն է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ջալալին հայտնել է, որ Թեհրանը ողջունում է բոլոր երկներից, այդ թվում համախոհներից տրամադրվող հումանիտար օգնությունը։
Չինաստանից, Հարավային Կորեայից, Իտալիայից հետո Covid-19-ի ցանկում Իրանը չորրորդն է։ Երկրում գրանցվել է վարակման 1501 դեպք, մահացել է 66 մարդ։
Ամբողջ աշխարհում 90 հազարից ավելի վարակված կա, 3123-ը մահացել է։ Հիմնական օջախը պահպանվում է Չինաստանում, ընդ որում 80 հազար վարակման դեպքով և շուրջ 3000 զոհով։