ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Ռուսաստանը սկսել է հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր և ռադարներ ուղարկել Իրանին, որը սպառնացել է վրեժ լուծել Իսրայելից ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկու իրանական աղբյուրի, որոնցից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է։
Նման տեղեկությունների տարածումից առաջ՝ օգոստոսի 5-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմադ Բաղերիի հետ:
Թեհրան կատարած այցի ընթացքում Շոյգուն բանակցություններ է վարել նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ