ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Թեհրանում կորոնավիրուսից առաջին հայն է մահացել։ Այս մասին հայտնում է «Արևելք» լրատվականը՝ հղում կատարելով Թեհրանի իր աղբյուրին։
Աղբյուրի տեղեկություննեորվ մահացածը 85-ամյա հայուհի է՝ Էլսիկ Մասիհին։ Նա մեկ շաբաթ առաջ տեղափոխվել էր Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոցում, որտեղ էլ մահացել է։ Նշվում է, որ հիվանդանոցը ծառայում է այժմ կորոնավիրուսով վարակվածների բուժմանը։
Նշենք, որ այս պահի տվյալներով Իրանում կա գրանցված կորոնավիրուսի վարակի մահվան 108 դեպք։ Ամբողջ աշխարհում այս պահին կա գրանցված 98893 դեպք, որից 3395-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսից վերականգնվել է 55643 մարդ, այն տարածվել է 92 երկրում։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։