ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Նավթի համաշխարհային գներն անկման տեմպերն արագացել են: Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում ընկել Է 42,6 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 31,74 դոլար:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն ընկել Է 48,9 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 27,72 դոլար՝ թարմացնելով 2016 թվականի փետրվարի նվազագույն ցուցանիշը։
ՕՊԷՔ+-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը:
Ռուսաստանն առաջարկում Էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը, ինչի արդյունքում ապրիլի 1-ից արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն չի ունենա ոչ մի երկիր