ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն կշարունակի մնալ կալանքի տակ Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում։ Հրապարկվել է Ռոնալդինյոյի առաջին լուսանկարը կալանավայրից։
Ռոնալդինյոն և նրա եղբայր Ռոբերտո դե Ասիս Մորեյրան Պարագվայի կեղծ անձնագրեր էին ներկայացրել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում, թեև երկու երկրների միջև գործում է առանց վիզայի ռեժիմ։ Ժամեր անց, երբ անձնագրերը կեղծ էին ճանաչվել, քննիչները խուզարկել էին եղբայրների սենյակը․ առգրավվել անձը հաստատող և ճամփորդական փաստաթղթերը:
Ռոնալդինյոյի կալանքը Պարագվայում երկարաձգվել է՝ հնարավոր է մինչև կես տարի։
Փաստաբանը նշել է, որ Ռոնալդինյոն տեղյակ չէր անձնագրի կեղծ լինելու մասին. «Ռոնալդինյոն միտումնավոր չի օգտագործել կեղծ անձնագիր և պետք է ազատ արձակվի Պարագվայի իշխանությունների կողմից»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ։