ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի 2002-ի աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն, ով կասկածվում էր կեղծ անձնագրով Պարագվայ մուտք գործելու մեջ, ազատ է արձակվել առանց մեղադրանքի, դատախազությունում 8 ժամ ցուցմանք տալուց հետո։ Գրել է РИА Новости-ն։
Ռոնալդինյոյի փաստաբան Ադոլֆ Մարինի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ տեղաշարժի որևէ սահմանափակում չի կիրառվել, սակայն ֆուտբոլիստն ինքը որոշել է մնալ Պարագվայում գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:
Փետրվարի 5-ին Ռոնալդինյոն և նրա եղբայրը`Ռոբերտոն ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից ՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով:
Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով:
Նախորդ տարի ամռանը Բրազիլիայի իշխանությունները արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից: