ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով: Օրակարգում դրված է եղել աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։ Ժողովի ժամանակ ելույթներով հանդես եկած բոլոր գիտաշխատողները համակարծիք են եղել այն մտքին, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության ընդհանուր զարգացման և գիտահետազոտական ինստիտուտների խմբավորման գործում։
Ժողովին հաջորդեց քվեարկություն՝ դնելով հետևյալ հարցը. «Նպատակահարմա՞ր է արդյոք, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը լինի ՀՀ ԳԱԱ համակարգի կազմի մեջ»։ Քվերկությանը ներկա են եղել և մասնակցել գիտատեխնիկական անձնակազմի ցանկի մեջ ընդգրկված 51 աշխատակիցներից 41-ը, որոնցից 38-ը քվեարկել է կողմ, իսկ 3-ը՝ դեմ։
Այսպիսով, քվեարկության արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի գիտատեխնիկական անձնակազմի ճնշող մեծամասնությունը գիտության զարգացման համար նպատակահարմար է համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ համակարգում գործելը։