ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը հերքել է իր մոտ կորոնավիրուսի առկայությունը։
Twitter-ում BBC-ի կեղծ էջը ապատեղեկատվություն է տարածել 30-ամյա դերասանի մասին, ինչը մեծ արձագանք էր գտել օգտատերերի շրջանում։
«Հրատապ լուր: Դենիել Ռեդքլիֆի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: Դերասանը առաջին հանրային մարդն է, որի մոտ պաշտոնապես հաստատվել է վարակը»,- ասված է հրապարակման մեջ։
BBC-ի կեղծ հաշիվն արգելափակվել է: