ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է հրապարակումները, թե պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը վերաձայնագրվել է։
Ավելի վաղ մի շարք Telegram ալիքներ հայտնել էին, որ Պուտինը, իբր, վերաձայնագրել է ամանորյա ուղերձը։
«Ոչ: Դա այդպես չէ: Դա ճիշտ չէ», - Ռիա Նովոստիին ասել է Պեսկովը:
--00--ԼՀ