ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է։
«Ունենք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենք: Արտակարգ իրավիճակում կառավարությունը կարող է հայտարարել արտակարգ դրություն: Ակնհայտ է, որ համաճարակն արտակարգ իրավիճակ է, իսկ արտակարգ իրավիճակը հիմք է, որ հայտարարվի արտակարգ դրություն, խորհրդարանն էլ իրավունքի ուժով հավաքվի՝ քննարկելու հետագա միջոցառումները:
Սակայն մեր որոշ գործընկերներ մեկնաբանում են, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը միայն այն վտանգներն են, որոնք թվարկված են Քրեական օրենգրքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում: Բայց ուզում եմ ասել՝ հարգարժան գործընկերներ, կառավարությունը կարող է արտակարգ դրություն հայտարարել: Համաճարակն իրենից վտանգ է ներկայացնում և ակնհայտ է, որ այն սպառնում է ՀՀ սամանադրական կարգին», - ասել է Մարուքյանը: