ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը Ավստրալիայի Քուինսլենդ հիվանդանոցից դուրս են գրվցել և ինքնամեկուսցվել են տանը։
64-ամյա դերասանն ու կինը հիվանդանոց էին տեղափոխվել նախորդ շաբաթ, երբ պարզվել էր, որ նրանց մոտ կորոնվիրուսի վարակ է առկա։
Թե որտեղ և ինչպես է զույգը վարակվել, առայժմ հայտնի չէ։
Հենքսն իր ինսթագրամյան էջում գրել է, որ մեկուսացված են լինելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաշխարհային առողջապահությանը և անվտանգությանը: