ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մոսկվայի կլինիկաներից մեկում 77 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է հայտնի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը:
Նրա մահվան մասին հայտնել է Պետդումայի կոմիտեի անդամ, գրող Սերգեյ Շարգունովը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
2017-ի ամռանը Լիմոնովը այցելել էր Հայաստան և Արցախ: Նա հաճախ էր խոսում ԼՂ հակամարտության և հայկական հարցի մասին:
Արցախ վերջին այցելությունից հետո գրողը հոդված էր գրել, որտեղ նշել էր, որ արցախյան հարցը ավելի շատ մոտ է ռուսներին, քան մյուս այլ սլավոնական ազգերին ու երկրներին, և որ Ռուսաստանը պետք է ցուցաբերի իր աջակցությունը:
Արցախ այցելությունից հետո նա Ադրբեջանի ԱԳՆ-ի կողից հայտվեց սև ցուցակում:
2018-ին հրապարակվել էր իր «Մոնղոլիա» վեպը, որի գլուխներից մեկում հեղինակն անդրադարձ էր կատարել արցախահայությանը: Լիմոնովը նշել էր, որ արցախահայերը պակաս եղբայրներ չեն Ռուսաստանի համար:
2019-ի փետրվարին նա ցանկություն էր հայտնել, որպեսզի իր աճյունը գտնվեր Արցախում՝ հերոսների կողքին: