ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
ԵՊՀ-ն աջակցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն ՀՀ դրամ:
ԵՊՀ-ն հիշեցնում և հորդորում է անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները: