ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ սկսվել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին:
«Սկսվել են պատվաստանյութի առաջին փորձարկումները վիրուսի գենետիկական հաջորդականության հրապարակումից ընդամենը 60 օր անց: Դա աներևակայելի նվաճում է: Խորհուրդ ենք տալիս հետազոտողներին ողջ աշխարհում պարբերաբար գնահատել փորձարարական դեղամիջոցները»,- ասել է Գեբրեյեսուսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մասնագետները հայտնել էին, որ նոր տեսակի կորոնավիրուսը առարկաների մեծամասնության մակերեսին պահպանվում է 72 ժամ, իսկ օդում հիվանդության հարուցիչները պահպանվում են մինչև 3 ժամ: