Նախագահը «Արեգակ» ներառական սրճարանի աշխատակիցներին դյուրակիր համակարգիչներ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը սիրով է հիշում Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին։ Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների միջոցով օրերս սրճարանի աշխատակիցներ Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին են փոխանցվել նախագահ Արմեն Սարգսյանի նվերները։

Գրիշային և Հովհաննեսին են հանձնվել դյուրակիր համակարգիչներ, իսկ Միքայելի բնակարանն ապահովվել է ջեռուցման համակարգով:

Հիշեցնենք՝ մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է: