ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Արև երեխաներ» հասարակական կազմակերպություն։
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել ․
«Էլիզիկը, Արմանը, Մոնթեն, Գրետան և մյուսները վաղուց արդեն մեր ընկերերն են: Նրանք ընդգրկվում են մեր միջոցառումներին՝ իրենց կարողություններով կոտրելով կարծրատիպեր:
Ցավոք, կորոնավիրուսով պայմանավորված՝ այս տարի հետաձգեցինք նախատեսած բարեգործական միջոցառումը, բայց առաջիկայում գաղափարն իրականացնելու այլ առիթ կունենանք:
Մարտի 21-ը՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը առիթ է ևս մեկ անգամ խոսելու նրանց բոլորի հետ ինտեգրելու կարևորության մասին: Այս գործում մեծ աշխատանք է կատարում «Արև-երեխաներ» ՀԿ-ն Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան ղեկավարությամբ:
March 21 is the World Down Syndrome Day!
Հ.Գ. Իզուր չէ, որ հասարակությունը նրանց անվանում է արևներ, քանի որ նրանք իրենց անկեղծ ժպիտով ու դրական էներգիայով «վարակում» են բոլորիս: Անցյալ տարվա մեր պատրաստած տեսանյութը ասածիս ապացույցն է»։