ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտոմեուն և ակումբի ավագները կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված քննարկում են թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը վերանայելու հարցը:
«Բարսելոնայի» 4 ավագները՝ Լեոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերխի Ռոբերտոն հայտնել են, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պատրաստ են աշխատավարձերի նվազեցման։
«Բարսելոնան» թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի, երբ պարզ դառնա, հանդիպումները վերսկսվելու ժամկետը։