Մյունխենում ձերբակալվել է մետրոյի տոմսերի վաճառքի սարքերը լիզած տղամարդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

աշխարհ

Մյունխենում ձերբակալվել է 33-ամյա տղամարդ, որը կասկածվում է մարդկանց կորոնավիրուսով մտադրված վարակելու համար։ Նա լիզել է մետրոյի տոմսերի վաճառքի սարքերը, կայանատեղիների և շարժասանդուղքի բռնակները, այս մասին հայտնում է korrespondent.net -ը։

Ձերբակալվածն իր գործողությունները տեսանկարահանել է և կադրերը հրապարակել սոցցանցում։

Ձերբակալվածը  հայտարարել է, որ COVID-19-ով է վարակված։ Դեպքի առիթով անցկացվում է հետաքննություն։ Ներկա պահին ստուգվում է, թե արդյոք նա վարակված է կորոնավիրուսով։