ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։
Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա։Մնացե՛ք տանը։ Եղե՛ք առողջ»։