ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարծում է, որ Հայաստանն այն երկրներից է, որ ամենաարագն է արձագանքել կորոնավիրուսին: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի կանխարգելման մասով պետության կողմից տարվող աշխատանքներին՝ Զոլյանը նշեց, որ գործադիրը ճկուն քայլեր է ձեռնարկում:
Ըստ նրա՝ կառավարություն-հասարակություն շփումն այս օրերին շատ լավ է աշխատում, այնքան լավ, որ մի շարք պետություններ կցանկանային, որ իրենց մոտ նույնպես կառավարությունն այդքան բաց ու թափանցիկ աշխատեր:
Պատգամավորը հույս ունի՝ երկու ամսից այս վիճակը կվերանա:
Մանրամասները՝ տեսանյութում։