ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այն համոզմանն է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թեև ծանր է, բայց դեռ կարելի է վերահսկել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ հիմա գոնե էլ չեն ասում, թե վիրուս գոյությունի չունի, այսինքն՝ իրավիճակի լրջությունը հասկանում են:
«Հիմա փոխադարձ մեղադրանքների կամ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ: Հիմա պետք է հասկանալ՝ ինչ անենք: Վիրուսից հետո մանրամասն կանդրադառնանք, թե ով որտեղ է թերացել կամ ինչն է սխալ արել»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։