ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնաով կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական իրավիճակին:
«Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020 թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճոմները:
Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020 թ. փետրվար և մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է:
Փետրվարին պանդեմիա չկար:
Պատկերացնո՞ւմ եք 1941-ի հունիսի վերջին, երբ Մեծ Հայրենական պատերազմը սկսվել էր, Ստալինը ժողովրդին ներկայացներ 41-ի մայիսի տնտեսական նվաճումները:
Հիշեցնեմ, մինչև կորոնավիրուսն էլ Փաշինյանը վաղուց կորցրել էր տնտեսական թռիչքաձև զարգացման, աննախադեպ ներդրումների, սփյուռքից հայրենիք վերադարձողների լայնածավալ ներգաղթի, աղքատության կրճատման, մի խոսքով կյանքի որակի բարձրացման համար մինչ իշխանափոխությունը խոստացված «կախարդական փայտիկը»:
Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ:
Առողջություն և սթափ դատողություն բոլորիս»,-գրել է Շարմազանովը: