ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ներքաղաքական իրավիճակին։ Գրառումը՝ ստորև․
«Կորոնավիրուսը, նավթի գների ռեկորդային անկումը, ադրբեջանական դիվերսիան սահմանին ու Փաշինյանի արձակուրդ գնալը․․․
Հայաստանի իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն: Աշխարհում և մասնավորապես՝ մեր հարևան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91 թ.-ից սկսած, Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում, իսկ ի՞նչ է ՀՀ կառավարությունը:
Բոլոր գրված ու չգրված օրենքներով գործադիրի ղեկավարը պետք է 24 ժամ աշխատի, քանի որ տնտեսական, առողջապահական և անվտանգային միջավայրը խիստ մտահոգիչ միտումներ ունի, բայց աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու:
Հ. Գ. ... խելքին զոռ տալով է հիմա ամեն բան, հիմարն էլ իմաստուն է կարծում իրան, խելքի աշեցեք...»։