ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Երգիչ Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նրա վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
Վիրուսը երգչի մոտ հանգեցրել է երկկողմանի թոքաբորբի:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ արտիստին տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ շնչահեղձությամբ: Նրա արյան մեջ նվազել էր թթվածնի քանակությունը:
Նշվում է, որ Լեշչենկոն և իր կինը հիվանդանոց են տեղափոխվել մարտի 24-ին՝ կորոնավիրուսային հիվանդության կասկածներով: