ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
«Интерфакс»-ը գրում է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքն է գրանցվել Ռուսաստանում՝ Մոսկվայում: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Դժբախտաբար, կորոնավիրուսով վարակից առաջին կորուստն ունենք: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր լուրջ հիվանդություններով. 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ և հիպերտոնիա», - գրել է Սոբյանինը Twitter-յան միկրոբոգում:
Մահացած կնոջ շրջապատը դիտարկման տակ է, նրանց մոտ ծանր ախտանիշներ չկան: