ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Կորոնավիրուսի պատճառով մահացել է իտալական Սերիա C-ի «Պերգոկրեմա» ակումբի նախկին նախագահ, 37-ամյա Անդրեա Միկելին: Այդ մասին հայտնում է Armsport-ը:
Մարտի 21-ին 76 տարեկանում հասակում կորոնավիրուսից կյանքից հեռացել է նաև «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը:
Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 311 000-ի, մահացել է ավելի քան 12 հազար մարդ, ապաքինվել է մոտ 90 հազար մարդ:
Հայաստանում մարտի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 դեպք, մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: