ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Կառավարության արտահերթ նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք այս պահին օգտագործում, որը հավանաբար կանջատենք:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ քրոնիկական հիվանդություններն են կանխորոշում հիվանդության ելքը, քանի որ 14 ծանր հիվանդներից 13-ն ունել են քրոնիկական հիվանդություններ, մեկը շատ ուշ է դիմել: Այդ երիտասարդը երկկողմանի թոքաբորբ ունի ու եթե մի քիչ շուտ դիմած լիներ, հնարավոր է, ինքն էլ ծանրի չհասներ:
Վարչապետը նաև հետաքրքրվել է՝ ինչպիսին է դինամիկան ծանր վիճակում գտնվող 14 պացիենտների մոտ, ինչին նախարարը պատասխանել է. «Միջազգային վիճակագրություն կա, որ եթե պացիենտը ինտենսիվ թերապիայի է անցնում, ապա հիմնականում 50 տոկոսը գնում է ինկուբացիայի, և դրանց շատ քիչ տոկոսն է ապրում: Մեր թվերը փոքր են, և կանխատեսում անել մեր թվերի վրա դժվար կլինի: Ամեն կոնկրետ դեպքը ինդիվիդուալ է: Օրինակ, ունենք մի դեպք, որ ծանր է, երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել և միջին կդառնա շուտով, ապա նաև կապաքինվի»: