ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ կորոնավիրուսն աշխարհում պիկի է հասել, ու հիմա ժամանակն է, որ այն անկում ապրի: 24News-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ մեր կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի բավական արդյունավետ մեթոդ է ընտրել, թեև ինքն այլ կերպ կվարվեր:
«Իմ անձնական կարծիքն այն է, որ համընդհանուր կարանտին հայտարարելու կարիք չկար: Ընդամենը պետք էր առանձնացնել ռիսկային խմբի ներկայացուցիչներին՝ տարեցներին ու խրոնիկ հիվանդություն ունեցողներին, ու կյանքը շարունակել իր բնականոն հունով»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։