ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այն համոզմանն է, որ ապօրինի գույքը պետականացնելու գործում մեծ դեր կարող է խաղալ նաև համընդհանուր հայտարարագրումը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ համընդհանուր հայտարարագրումը նաև թույլ կտա, որ ժողովրդից թալանածը բյուջե վերադարձվի:
«Ապօրինի գույքը ոչ միայն բնակարանը կամ առանձնատունն է, այլ նաև գումարներն են, որոնք կարող են հատուկ հաշվեհամարի փոխանցվել, ինչից հետո ԱԺ-ն կորոշի՝ ինչ անել դրանց հետ»,-նշեց Աղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։