ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այն համոզմանն է, որ «Ոչ»-ի շտաբի մարդիկ ռևանշիստական ուժերի տեսակետն են ներկայացնում: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իշխանությունները թույլ չեն տա, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկինները ժամանակին կուտակած ֆինանսներն օրենքից դուրս օգտագործեն:
«Հանրաքվեից առաջ մի թեթև բան է մնում, որ ներկայացնենք ժողովրդին: Մի թեթև բան ասելով՝ նկատի ունեմ այն, որ պետք է բացատրենք, թե քաղաքացիներն ապրիլի 5-ին ինչու պետք է տեղամասեր գնան ու «այո» քվեարկեն».- հավելեց Աղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։