ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Աժ-ում կառավարության առաջարությամբ կրկին արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում կրկին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է, որն ԱԺ-ն առաջին արտահերթ նիստի ժամանակ չընդունեց, քանի որ ընդդիմադիր 2 խմբակցությունները ԼՀԿ ղեկավարի կոչով չմասնակցեց քվեարկությանը:
ԱԺ դահլիճում ներկա է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նշենք, որ 24News-ի տեղեկություններով ընդդիմադիր պատգամավորներին արտահերթ նիստի մասին տեղեկացրել են րոպեներ առաջ, ըստ մեր աղբյուրի՝ 16:45-ին, այդ իսկ պատճառով ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողացել ներկայանալ նիստին:
Նշենք, որ ԱԺ դահլիճում այս պահին ներկա է մոտ 55 պատգամավոր, և քվորման անհրաժեշտ թիվ չկա, որ նիստը մենարկի:
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ հիմա տարբերակ են փնտրում նախագիծը կրկին ԱԺ բերելու, և ընդգծեց, որ այն «քաղաքական քմահաճույք» չէ, այլ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար է:
Վրույր Սևակ