ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի տարբեր համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ի կողմից 38 համակարգչային սարք էր տրամադրվել մարզպետարանին: Դրանք նույնպես բաժանվել են մարզի անապահով ընտանիքներին։