ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ֆրանսիայի կառավարութունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մտադիր է երակարձգել կարանտինը, որը սահմանվել էր մինչև ապրիլի 15-ը։ Դեռևս չի հստակեցվում թե ինչ ժամկետի մասինէ խոսքը։
Նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի կներկայացնի կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները։
Մարտի 17-ից Ֆրանսիայում խիստ կարանտին է սահմանված, որով քաղաքացիները տնային մեկուսացման մեջ են և կարող են դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Ֆրանսիայում գրանցվել է 82 հազարից ավելի դեպք, մահացածների թիվը գերազանցում է 10 հազարը։