ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Արցախի Հանրապետությունը կորոնավիրուսով վարակված քաղաքացու համագյուղացիների համար սահմանել է ինքնամեկուսացման ռեժիմ, նրանց համար կառավարությունը սնունդ ու անհրաժեշտ պարագաներ կապահովի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը հավելել է, որ հստակեցվում է քաղաքացու շփման շրջանակը և կմեկուսացվեն վարկաված քաղաքացու հետ շփված անձիք։
«Մոտավորապես 17 հոգու նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել, քանի որ նրանք շփում են ունեցել վարակված անձի հետ»,- նշել է պետնախարարը։
Հիշեցնենք, որ Արցախում ապրիլի 7-ին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։