ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև արցախցիների կոմունալներիի՝ հոսանքի, գազ, ինչպես նաև հեռախոսի սպասարկման վճարներին:
«Հաշվի առնելով առաջացած բազմաթիվ խնդիրները՝ Արցախի Հանրապետության բնակիչների կողմից կոմունալների չվճարման դեպքում որևէ անջատումներ չեն լինի։ Այդ առումով ընկերությունները ցուցաբերել են բավարար օգնություն»,-ասել է ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետը:
--00—ԼՄ