ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
«Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց»: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Վերջիններս այս ընթացքում առանձին կբնակվեն, և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չի վտանգվի»,- ասված է հայտարարության մեջ: