ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 16-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը կչեղարկի նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայելին մի քանի տեսակի զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է The Hill-ը։
Օրինագծին կողմ է քվեարկել 224 օրենսդիր, դեմ՝ 187-ը։
Օրինագիծը թույլ չի տա նախագահին դադարեցնել կամ չեղարկել ԱՄՆ-ից զենքի մատակարարումները Իսրայել, որը Կոնգրեսի կողմից հաստատվել է:
Ակնկալվում է, որ օրինագիծը հավանություն չի ստանա Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում, որտեղ կուսակցության առաջնորդները խոստանում են ընդհանրապես չքննարկել այն:
Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, եթե Կոնգրեսն ընդունի այն:
Հանրապետականներն իրենց օրինագիծը ներկայացրել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը նախազգուշացրել է, որ ինքը կհրաժարվի Իսրայելին մի քանի տեսակի հարձակվողական զենք մատակարարելուց, եթե իսրայելցի զինվորականները գործողություն սկսեն Ռաֆահում:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը խոստացել է, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում կշարունակի փոխանցել Իսրայելի ՀՕՊ համակարգի համար անհրաժեշտ ամեն բան։
--00—ԼՀ