ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի մասնակցելու Զատկին տոնին մատուցվող սուրբ պատարագին: Այդ մասին գրում է «AliQ Media»-ն:
«Այս տարի այլ պայմաններ են, չեմ գնա եկեղեցի՝ Զատկի պատարագին, քանի որ երկրի նախագահը չի կարող խախտել երկրի օրենքները», -ասել է նախագահը, ապա հիշեցրել, որ սա այն դեպքում, երբ չի եղել տարի, որ չմասնակցի Զատկական պատարագին կամ Կարմիր Շաբաթի արարողություններին:
«Դա մեր ընտանիքի ավանդույթն է եղել, ու մեր հավատի արտահայտումը: Սակայն այս տարի այլ է, ու նախագահը պետք է օրինակ լինի:
Մենք բոլորս միասին կաղոթենք: Ես վստահ եմ: Իսկ հոգևոր այրերը, եկեղեցում գտնվելով, կաղոթեն մեզ համար, ու դա կլինի մեր հաղթանակը, մեր հավատի հաղթանակը», - ասել է Զուրաբիշվիլին: