Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

չինաստանԼՂ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:



«Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հաստատուն։ Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը վեճերը կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է Լիցզյանը:



Խոսնակի փոխանցմամբ՝ Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը: