ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Սիրեն-չսիրեն, բայց Տեր-Պետրոսյանը կրում է պետական շահի գիտակցությունը։ Նա ասել է այն, ինչ մտածում է։ Ժամանակին էլ Քոչարյանին պաշտպանեց, նրա շուրջ համախմբվելու կոչ արեց, երբ եղավ Հոկտեմբերի 27-ը, բայց հո չէ՞ր նշանակում Քոչարյանի նվիրյալն էր։ Հերթական անգամ երկրի անվտանգության, լինել-չլինելու խնդիրն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ներքին գործերի նախկին նախարար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Աբրահամյանը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընդդիմությանն ու իշխանությանն ուղղված համախմբման կոչի մասին։
Աբրահամյանը բացառել է, որ Տեր-Պետրոսյանը կարող էր կոմպրոմիսների դաշտ մտնել՝ ընդգծելով, որ երկրի, պետության և ժողովրդի անվտանգության խնդիրն է դրված, և տեղին չէ այս վիճակում իշխանություններին թույն ու մաղձով քննադատելը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։